Ընկերությունը հիմնադրվել է 1971թ. որպես կամրջաշինական կազմակերպություն`նախկին ԽՍՀՄ Տրանսպորտային Շինարարության նախարարության կազմում:
Համալրված լինելով բարձրակարգ մասնագետներով և ժամանակակից տեխնիկայով,այդ թվում արտասահմանյան` «Կամուրջշին» ՓԲԸ-ն իրականացնում է հետևյալ աշխատանքները.
· Մետաղական և երկաթբետոնե թռիչքային կառուցվածքներով մեծ և փոքր կամուրջների շինարարություն,վերանորոգում և վերակառուցում.
- Հիմքերի և հենարանների կառուցում (այդ թվում և բարձր`բարդ ռելյեֆով տեղամասերում):
- Բարձր հենարանների նախալարում գերամուր ամրանային ճոպաններով:
- Թռիչքային կառուցվածքների մոնտաժում փոխակրիչա-թիկունքային հավաքման
եղանակով`երկայնական հրումով:
- Թռիչքային կառուցվածքների մոնտաժում կախովի և կիսակախովի եղանակներով, այդ թվում` նեղվածքային պայմաններում:
· Շենքերի,ինժեներական կառույցների և տեխնոլոգիական սարքավորման խոշոր էլեմենտների մոնտաժում և ապամոնտաժում:
· Հավաքովի ե/բ կոնստրուկցիաների արտադրություն տիպային և անհատական նախագծերով:
Աշխատանքների ընթացքում կիրառվում են բարձր էֆֆեկտիվություն ունեցող արդի տեխնոլոգիաներ,այդ թվում.
· Մետաղական թռիչքային կառուցվածքի օրթոտրոպ սալի վրա պաշտպանիչ-կցորդիչ շերտի իրականացում:
· Կամուրջների և ուղեանցների`մինչև 500մմ ջերմային տեղաշարժի հնարավորությամբ դեֆորմացիոն կարերի իրականացում:
· Ցածր լեգիրացված պողպատներից թռիչքային կառուցվածքների մոնտաժման ժամանակ կիսաավտոմատ և ավտոմատ եռակցում հորիզոնական, ուղղահայաց և թեք դիրքերում:
Արտադրություն
«Կամուրջշին» ՓԲԸ-ն ունի սեփական արտադրություն, որտեղ արտադրվում են երկաթբետոնե նախալարված և ոչ նախալարված կոնստրուկցիաներ (պանելներ, հեծաններ և այլն), ինչպես նաև մետաղական կոնստրուկցիաներ:
Ընկերության արտադրած մինչև 28մ երկարություն ունեցող նախալարված ե/բ հեծանների մի մասն արտահանվում է:
· Նախալարված սալաձև ավտոճանապարհային հեծաններ մինչև 18մ երկարությամբ, 0,75մ բարձրությամբ և 0,94մ լայնությամբ:
· Տավրաձև կտրվածքի նախալարված սալաձև ավտոճանապարհային հեծաններ 24-ից մինչև 28մ երկարությամբ, 1,12մ բարձրությամբ և մինչև 1,22մ սալի լայնությամբ:
· Տավրաձև կտրվածքի ավտոճանապարհային հեծաններ սովորական ամրանավորմամբ 9-ից մինչև 18մ երկարությամբ, 0,7-ից մինչև 1,05մ բարձրությամբ և 1,3-1,4մ սալի լայնությամբ:
· Ավտոճանապարհային հեծաններ մինչև 21մ երկարությամբ, 0,6-ից մինչև 0,75մ բարձրությամբ շրջանակային համակարգով կամուրջների կառուցման համար:
Բոլոր վերը նշված կոնստրուկցիաները հաշվարկված են А-11 և НК-80 բեռնվածքների համար:Դրանք հնարավոր է օգտագործել ինչպես կամրջաշինության մեջ,այնպես էլ սպորտային համալիրների,լողավազանների,ավտոկանգառների և այլ`մեծ թռիչքներ պահանջող կառույցների ծածկերի իրականացման համար:
Արտադրվում են նաև այլ հավաքովի կոնստրուկցիաներ տրանսպորտային շինարարության օբյեկտների,բնակելի և հասարակական շենքերի համար:







