Նոր-Հաճնի կամուրջ Հրազդան գետի կիրճի վրայով
Կամուրջը կառուցված է երկաթգծի Մասիս-Նուռնուս հատվածում, շահագործման է հանձնվել 1981թ.:
Կամրջի ամբողջ երկարությունը 640մ է, լայնությունը `14,5մ (1,5+11,5+1,5):
Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա էստակադայից (13x12մ), մետաղական թռիչքային կառուցվածքից (272,5 մ) և ձախափնյա էստակադայից (16x12մ):
Կամրջի բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 121մ է:Կամուրջը երկհարկանի է:Ստորին հարկով անցնում է երկաթուղին, իսկ վերին հարկով` ավտոճանապարհը:
Մետաղական թռիչքային կառուցվածքը նախագծված է <<վազող եղջերու>> համակարգով:
Հավաքովի ե/բ - 2800 մ3
Միաձույլ ե/բ - 12800մ3
Մետաղական կոնստրուկցիաներ - 4650տ
Երթևեկելի մասի մակերեսը - 9610մ2
Կամուրջ երկաթուղու Իջևան-Հրազդան հատվածի 85-րդ կմ-ում
Կամուրջը շահագործման է հանձնվել 1985թ-ին:
Կամրջի երկարությունը 158մ է:Երկայնականի սխեման`45+55+45մ է`մետաղական թռիչքային կառուցվածքով և երկաթբետոնե վերնալիր սալով:
Կամրջի հենարանների բարձրությունը 45մ է:
Հավաքովի ե/բ - 850մ3
Միաձույլ ե/բ - 3800մ3
Մետաղական կոնստրուկցիաներ - 350տ
Կամուրջ երկաթուղու Իջևան-Հրազդան հատվածի 88-րդ կմ-ում
Երկուղի երկաթուղային կամուրջը շահագործման է հանձնվել 1985թ-ին:Կամրջի երկարությունը 182մ է:Երկայնականի սխեման` 3x45+33.6մ է`մետաղական թռիչքով,հենարանների բարձրությունը 40մ է:
Հավաքովի ե/բ - 970մ3
Միաձույլ ե/բ - 6400մ3
Մետաղական կոնստրուկցիաներ - 650տ
Կամուրջ երկաթուղու Իջևան-Հրազդան հատվածի 90-րդ կմ-ում
Կամուրջը շահագործման է հանձնվել 1985թ-ին:Կամրջի երկարությունը 133մ է: Երկայնականի սխեման`2x45+27մ է`մետաղական թռիչքով:
Ստեփանավանի կամուրջ Ձորագետ գետի կիրճի վրայով
Կամուրջը շահագործման է հանձնվել 1989թ.:
Կամրջի ամբողջ երկարությունը 237մ է, լայնությունը ` 23մ (2,0+19,0+2,0):
Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա էստակադայից (1x18մ), մետաղական թռիչքային կառուցվածքից (3x63=189մ) և ձախափնյա էստակադայից (1x18մ):
Կամրջի բարձրությունը Ձորագետ գետի մակարդակից 58մ է:
Մետաղական թռիչքային կառուցվածքի երթևեկելի մասը իրականացված է պողպատե օրթոտրոպ սալի վրա: Բարձր հենարանները կառուցված են տուփավոր հատվածքի ե/բ բլոկներից (B 40 դասի բետոն) 5x3,8x1,2 չափսերով ` 0,35մ պատի հաստությամբ:Կառուցումից հետո բարձր հենարանները նախալարվել են գերամուր ամրանային ճոպանների օգնությամբ:
Հավաքովի երկաթբետոն – 1870մ3
Միաձույլ երկաթբետոն – 4560մ3
Մետաղական կոնստրուկցիաներ – 1210տ
Երթևեկելի մասի մակերեսը – 5460մ2
Աշտարակի կամուրջ Քասախ գետի կիրճի վրայով
Կամրջի առաջին հերթը շահագործման է հանձնվել 1994թ.-ին, իսկ երկրորդը` 2003թ.-ին: Կամրջի երկարությունը 368մ է, լայնությունը` 26մ (1,5+2x11,5+1,5): Կամրջային անցումը բաղկացած է ձախափնյա էստակադայից (6x24մ) և մետաղական թռիչքային կառուցվածքից (63+84+63մ):
Կամրջի բարձրությունը Քասախ գետի մակարդակից 58մ է:
Մետաղական թռիչքային կառուցվածքի երթևեկելի մասը իրականացված է պողպատե օրթոտրոպ սալի վրա: Բարձր հենարանները կառուցված են տուփավոր հատվածքի ե/բ բլոկներից (B40 դասի բետոն) 5,0x3.8x1.2 չափսերով`0,35մ պատի հաստությամբ:Բարձր հենարանները նախալարվել են գերամուր ամրանային ճոպանների օգնությամբ: Էստակադայի երկաթբետոնյա հենարանները կառուցված են սնամեջ ցցերից:
Հավաքովի ե/բ - 1415մ3
Միաձույլ ե/բ - 8200մ3
Մետաղական կոնստրուկցիաներ - 2500տ
Երթևեկելի մասի մակերեսը - 9620մ2
Արաքս գետի վրայի Մեղրիի կամուրջ
Հայաստանի հանրապետության և Իրանի Իսլամական հանրապետության միջև սահմանային կամուրջը շահագործման է հանձնվել 1995թ.: Կամրջի ամբողջ երկարությունը 207,72մ է, լայնությունը ` 13,5մ(1,0+11,5+1,0): Թռիչքային կառուցվածքը մետաղական է (3x63մ) ` երկաթբետոնե երթևեկելի մասի սալով:
Կամրջի միջանկյալ հենարանների հիմքերը կառուցված են իջեցվող հորերի սկզբունքով:
Հավաքովի երկաթբետոն – 1440մ3
Միաձույլ երկաթբետոն – 3630մ3
Մետաղական կոնստրուկցիաներ – 600տ
Երթևեկելի մասի մակերեսը ` 2805մ2
Դավթաշենի կամուրջ Հրազդան գետի կիրճի վրայով ք. Երևանում
Կամուրջը հանձնվել է շահագործման 2000թ.:
Կամրջի ամբողջ երկարությունը 496մ է, լայնությունը` 32մ (3,0+26,0+3,0):
Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա էստակադայից (4x28մ), մետաղական թռիչքային կառուցվածքից (47,8+3x80+64մ) և ձախափնյա միաթռիչք էստակադայից (1x15մ):
Կամրջի բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 92մ է: Մետաղական թռիչքային կառուցվածքի երթևեկելի մասը իրականացված է օրթոտրոպ սալի վրա: Բարձր հենարանները կառուցված են տուփավոր հատվածքի ե/բ բլոկներից (B40 դասի բետոն) 5,0x3.8x1.2 չափսերով` 0,35մ պատի հաստությամբ: Բարձր հենարանները նախալարվել են գերամուր ամրանային ճոպանների օգնությամբ:
Հավաքովի ե/բ - 4690մ3
Միաձույլ ե/բ - 9100մ3
Մետաղական կոնստրուկցիաներ - 4555տ
Երթևեկելի մասի մակերեսը - 15900մ2
Կամուրջ Հարավ-Կովկասյան երկաթուղու կմ 2639+180,5-ում Զամանլու գետի կիրճի վրայով
Կամրջի շինարարությունը սկսվել է 2006թ.-ին ավելի քան 100 տարի գործող հին կամրջի կողքին` գնացքների երթևեկությունը նոր կամրջի վրա տեղափոխելու համար,քանի որ հին կամրջի թռիչքային կառուցվածքի տարրերը քայքայված,կոռոդացված վիճակում են գտնվում:Թռիչքային կառուցվածքը բաղկացած է վերին երթևեկությամբ միջանցիկ ֆերմաներից`հաշվարկված С-14 երկաթուղային բեռնվածքի համար:
Կամրջի երկարությունը 170մ է,երկայնական սխեման`3x51,014մ:
Հենարանների բարձրությունը 27մ է:
Հավաքովի երկաթբետոն – 33մ3
Միաձույլ երկաթբետոն –3208մ3
Մետաղական կոնստրուկցիաներ – 592տ
Երևան քաղաքի Բարեկամության հրապարակի տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույցի էստակադա
Էստակադան շահագործման է հանձնվել 2007թ.:
Երկարությունը `162,2մ:
Երկայնական սխեման` 27+26,1+24+25+24+2x18մ:
Լայնությունը` 9մ:
Երևան քաղաքի Ավետիսյան, Սարալանջի և Հերացու փողոցները միացնող նոր մայրուղու ուղեանց և էստակադա
Ուղեանցը շահագործման է հանձնվել 2008թ.:
Երկարությունը 59,35մ:
Երկայնական սխեման` 2x28մ:
Լայնությունը ` 13մ (0,5+12,0+0,5):
Երևան քաղաքի Սարալանջ և Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու կամրջային անցում Հերացու փողոցի վրայով (Քարե կամուրջ)
Գոյություն ունեցող երկաթուղային կամուրջը 2008թ. վերակառուցվեց ավտոճանապարհայինի:
Կամրջի երկարությունը 111,75մ է:
Երկայնական սխեման ` 4x14,56+28+24մ:
Լայնությունը `15մ (0,5+14,0+0,5):
Երևան քաղաքի Գ. Նժդեհ պողոտայի ուղետար
2010 թ. <<Կամուրջշին>> ՓԲԸ-ն իրականացրեց Երևան քաղաքի Գ. Նժդեհ պողոտայի ` վթարային վիճակում գտնվող ուղետարի վերակառուցումը: Փոխվեցին թռիչքային կառուցվածքի բոլոր հեծանները, ուժեղացվեցին հենարանները և պարզունակները, իրականացվեց նոր երթևեկելի մաս ` բաց դեֆորմացիոն կարերով:
Հին ` 23x14,1մ երկայնական սխեման փոխվեց նորով ` 5x14,1+2x28+6x14,1+2x28+5x14,1մ:
Կամրջի երկարությունը 324,3մ է, լայնությունը ` 27,2մ (3,3+20,6+3,3):
Հետիոտնային անցումներ
Վերգետնյա հետիոտնային անցում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի վրայով Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, 2007թ.:
Վերգետնյա հետիոտնային անցում Երևան քաղաքի Հերացու փողոցի վրայով, 2008թ.:
Վերգետնյա հետիոտնային անցում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի վրայով, 2009թ.:
Վերգետնյա հետիոտնային անցում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի վրայով, 2009թ.:
Վերգետնյա հետիոտնային անցում Երևան քաղաքի Խանջյան փողոցի վրայով, 2010թ.:







